Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

«Սաակաշվիլին խաբեության առումով տաղանդավոր է ոչ միայն վրացիների, այլև ամբողջ աշխարհի համար»

«Սաակաշվիլին խաբեության առումով տաղանդավոր է ոչ միայն վրացիների, այլև ամբողջ աշխարհի համար»
28.06.2013 | 12:52

Վրաստանի վարչապետը չի բացառում, որ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարող է ձերբակալվել կայանալիք նախագահական ընտրություններից հետո: Կառավարությունը և Վրաստանի խորհրդարանը կարծում են, որ Սաակաշվիլին ներգրավված է երկրում ձևավորված զանգվածային սադիստական գործողությունների մեջ:

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին չի ցանկանում ներկայիս նախագահ Միխեիլ Սաակաշվիլու ձերբակալումը, բայց գտնում է, որ «ոչինչ չի կարող բացառելվ:

«Ես չէի ուզենա, որ Սաակաշվիլին ձերբակալվեր, սակայն ոչինչ չի կարելի բացառել: Գոյություն ունեն դատախազներ, դատարաններ և օրենքը բոլորի համար մեկն է: Ես չեմ ցանկանում նույնիսկ բանակցել նրա հետ»,- ասել է Իվանիշվիլին Երուսաղեմում` իսրայելցի լրագրողներին`պատասխանելով հարցին, թե`հնարավո՞ր է ձերբակալել Սաակաշվիլիին հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից հետո:

Վարչապետը նշել է, որ Սաակաշվիլին չի հարգում Վրաստանի օրենսդրությունը. «Խաբեության առումով նա տաղանդավոր է ոչ միայն վրացիների, այլև ամբողջ աշխարհի համար: Բոլորրը նրան պաշտպանում էին, բայց հետո հասկացան, որ նա Վրաստանում կառուցում է ավտորիտար ռեժիմի»-ասել է Բիձինա Իվանիշվիլին:

Այս մասին հաղորդում է Interfax.ru-ն:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1565

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ